«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
«Կառավարության այսօրվա խնդիրն է «Նաիրիտ»-ի հարցերին լուծում տալը»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիների, մասնավորապես, «Նաիրիտի» վերագործարկմանը ուղղված գործողությունները, Հ. Աբրահամյանն ասաց. «Ես չէ, որ պետք է գնահատեմ, մենք փորձելու ենք այսօր առկա խնդիրներին տալ լուծում, մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին»:
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին վարչապետն ընդունել էր նաիրիտցիներին: