«Ժառանգության» հայտարարությունը՝ ազատամարտիկներին բռնության ենթարկելու վերաբերյալ
««Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ կատարվող այսօրինակ ահաբեկչական գործողությունները և պահանջում է անհապաղ բացահայտել ու պատժել հանցագործներին: Հակառակ դեպքում սա կհամարենք իշխանությունների կողմից հովանավորվող հաշվեհարդար այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ երկրում տիրող անօրինականությունների, ամենաթողության ու օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակի»: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ՝ ազատամարտիկներին բռնության ենթարկելու վերաբերյալ
«Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպեսև Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձի այս օրը, «Ժառանգություն» կուսակցությունը սույն ոտնձգությունները գնահատում է որպես ներկա չընտրված իշխանությունների՝ դրությունը շտկելու անզորության, մարդու ազատ խոսքի իրավունքի ոտնահարման, այլակարծության մերժման արտահայտություն, որը սպառնում է վարչախմբի՝ բիրտ ուժով ու կեղծիքով տիրացած աթոռին:
«Ժառանգություն» կուսակցությունն այս դեպքերի առնչությամբ իր զորակցությունն է հայտնում արդար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին, ազատամարտիկներին` կոչ անելով միասնական լինել ապօրինի իշխանությունների դեմ պայքարում և իրապես ազատ, անկախ ու իրավական Հայաստան կառուցելու գործում»-նշված է հայտարարությունում:
Թեմային առնչվող՝
Պաշտպանության նախարարն ու ոստիկանապետը՝ ազատամարտիկներին ծեծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները