«Սպորտը կյանքի համար» բարեգործական աճուրդ Ամանորի նախաշեմին
«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 12-ին կազմակերպում է ավանդական, արդեն հինգերորդ բարեգործական աճուրդը:
Աճուրդի ողջ հասույթը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: Այս մասին հայտնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Սպորտը կյանքի համար» խորհրդանշական անվանումը կրող այս բարեգործական աճուրդն իր շուրջն է համախմբել հայազգի և այլազգի միջազգային ճանաչելիություն և հաջողություններ ունեցող մարզիկների, ովքեր նվիրաբերել են իրենց իսկ ստորագրությամբ սպորտային իրեր: Միջոցառմանը կմասնակցեն մեծանուն այնպիսի մարզիկներ և գրոսմաստերներ, ինչպիսիք են հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, Oլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լևոն Ջուլֆալակյանը, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, շախմատի Oլիմպիական չեմպիոն, գրոսմաստեր Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և այլ աշխարհահռչակ մարզիկներ:
«Կոչ ենք անում համախմբվել և Հայաստանում բնակվող հիվանդ փոքրիկներին օգնություն ցուցաբերելու համար իրականացնել նվիրաբերում` փոխանցելով գումար Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին կամ կատարել առցանց նվիրաբերություն:
Անգամ ամենափոքր աջակցությունը նշանակություն ունի... »,-ասված է «Ամերիաբանկ»-ի հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան