Լուրեր՝ Քեսաբից
Մինչ այս ժամը զինյալ խմբավորումները չեն ներթափանցել Քեսաբ: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից: «Գանձասար»-ին այս մասին հայտնի է դարձել իր քեսաբյան աղբյուրից:
Բնակիչներից ոմանք, շրջանում լարվածության և տարաձայնությունների հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով, տեղափոխվել են ավելի ապահով վայրեր:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրթիռակոծվել էր Քեսաբի մոտ գտնվող Լեղի ջուրի (Ֆռնլոք) անցակետը, իսկ դեկտեմբերի 23-ի ուշ երեկոյան մեծ է եղել Քեսաբի վրա հարձակման վտանգը:
Նախորդող հրապարակում՝
Քեսաբը կրկին վտանգված է