Պետք է սպասել Արցախի հանրապետության ՊՆ տեղեկատվությանը. Դավիթ Բաբայան
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կտեղեկացնի, եթե այդպիսի բան լինի: Մենք հանրությունից որևէ գաղտնիք չունենք»: Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ադրբեջանական մամուլում այսօր հայտնված տեղեկատվությանը՝ իբր հայկական կողմը Աղդամի շրջանում դիվերսիա է իրականացել և հայ գերի կա:
Նա ասաց, որ պետք է սպասել Արցախի հանրապետության ՊՆ տեղեկատվությանը:
«Հայկական կողմը երբեք դիվերսիա չի իրականացնում, սա մեր ոճին հակառակ է: Մենք դիվերսանտ ազգ չենք, ինչպես ադրբեջանցիներն են, հետևաբար նման բան չի կարող լինել»,-ավելացրեց Բաբայանը: