Ահաբեկիչները սպանվել են. պատանդն ազատվել է ողջ և առողջ
Ըստ ֆրանսիական Լը Ֆիգարոյի՝ Ֆրանսիայի հատուկ ծառայություններն անցել են հարձակման: Դեպքի վայրում ուղղաթիռներ են շրջել: Մի քանի պայթյուն է գրանցվել: Ըստ ականատեսների՝ շինության պատուհաններից ծուխ է դուրս եկել:
Ինչպես հայտնում է Լը Ֆիգարո կայքը՝ հղում տալով Աժանս Ֆրանս Պրեսին, երկու կասկածյալները ( Քուաշի եղբայրներն) սպանվել են Դամմարտենում , իսկ պատանդը փրկվել է ողջ և առողջ:
Լը Ֆիգարոյի տվյալներով` նմանատիպ գործողություններ իրականացվում են նաև Պորտ դը Վենսանում, որտեղ անհայտ զինված անձը հարձակվել էր մթերային խանութի վրա և պատանդներ է վերցրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները