Գյումրիում սպանված ընտանիքի երեխային վիրահատել են, վիճակը ծանր է. հիվանդանոցի տնօրեն
Այսօր Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության արդյունքում ընտանիքի միակ ողջ մնացած երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
Panorama.am-ին հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը տեղեկացրեց, երեխան արական սեռի է, նա հավանաբար 4-8 ամսական է: Ըստ նրա` երեխան հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած 4-5 վերքերի առկայությամբ:
«Վերքերից մեկը թափանցող է դեպի որովայնի խոռոչ: Նրան վիրահատել են: Կարևորն այն է, որ որևէ կենսական օրգան չի վնասվել: Ընդամենն այդ վերքերն են եղել»,- ասաց Ա.Կուրղինյանը:
Նրա խոսքերով` երեխայի վիճակը գնահատվում է ծանր, սակայն այս պահին կարող են ասել, որ դրական դինամիկա է նկատվում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան