Գյումրի. Ավտոերթի մասնակիցները շարժում են դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա
Գյումրիում ընթացող ավտոերթը շարունակվում է: Երթի մասնակիցներից մեկը բարձրաձայն ընթերցեց ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամին սպանելու գործի վերաբերյալ:
Երթի մասնակիցները նշում են, որ այդ հայտարարություններով չի բավարարվում իրենց պահանջը՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գլխավոր կասկածյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն անցնի Հայաստանում:
Շիրակի դատախազության մոտից երթի մասնակիցները շարժվում են ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածք: Սակայն Շիրակի դատախազությունից հորորդում է չմոտենալ, քանի որ ՌԴ վերահոսկղության տակ գվտնվող տարածք է: Ժողովուրդը շարունակում է շարժվել դեպի ռազմաբազա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան