Գյումրեցիները 22 ժամ են տվել իշխանություններին՝ կատարելու իրենց պահանջը
Գյումրիում երթի մասնակիցները 22 ժամ տվեցին Հայաստանի իշխանություններին` իրենց պահանջը կատարելու համար՝ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով մեղադրյալ ներգրավված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն անցնի Հայաստանում: Ակցիայի մասնակից Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ վաղը ժամը 17:00-ին կրկին հավաքվելու են Շիրակի մարզի դատախազության մոտ ստանալու պատասխանը, արդյոք կարողացել են իշխանությունները կատարել իրենց պահանջը, թե ոչ:
«Թող քննարկեն, նիստ անեն, Սահմանադրությունը քրքրեն ու մեր պահանջը կատարեն: Եթե մեր պահանջը չկատարեն, մենք հենց այդ պահին կորոշենք մեր անելիքը»,- ասաց նա:
Այժմ արդեն ակցիայի մասնակիցները հեռանում են ռուսական ռազմաբազայի մոտից:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 15:00-ին, Գյումրիում սկսվել է ավտոերթ: Նրանք հասան մինչև ռուսական ռազմաբազայի տարածք: Ակցիայի մասնակիցներին հետ խոսեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Շիրակի դատախազը՝ գյումրեցիներին. Ոչ մի բան ի վնաս մեր պետության շահերի չի լինելու
Գյումրի. Շիրակի դատախազը մոտեցել է ակցիայի մասնակիցների
Գյումրի. Ավտոերթի մասնակիցները շարժում են դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա