Գյումրեցիները շարժվում են դեպի ՌԴ հյուպատոսարան (լրացվում է)
Այս պահին Գյումրիի դատախազության առջև հավաքված ժողովուրդը շարժվում է դեպի ՌԴ հյուպատոսարան՝ տարբեր կոչերով: Ոստիկանությունը փորձում է կանխել երթը և փակել ճանապարհը: Ցուցարարները ցանկանում են ճեղքել ոստիկանական պատը, որպես մոտենան ՌԴ հյուպատոսարանին: Բախում է տեղի ունենում ոստիկանների ու քաղաքացիների միջև:
Ոստիկանները զինված են մահակներով և զրահներով: Կան բերման ենթարկվածներ, ովքեր փորձում էին ճեղքել ոստիկանական շղթան: Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։
Ինչպես հաղորդել ենք մեր նախորդ հրապարակումներում, ժողովուրդը պահանջում է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազը դիմի ՌԴ գլխավոր դատախազությանը՝ Վալերի Պերմյակովի գործով քննությունը ՀՀ իրավապահներին հանձնելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Շիրակի թեմի առաջնորդ. Մեր պահանջը ներկայացնենք քաղաքակիրթ ձևով, համառությամբ, հավասարակշիռ եղանակներով
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին