Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը բացթողումը լրացրել է. Բայրոնի կիսանդրին՝ Բայրոն փողոցում
Բայրոնի 1 հասեցեով` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի մոտ հունվարի 22-ին տեղի է ունեցել Եվրոպայի մեծագույն գրողներից մեկի` անգլիացի բանաստեղծ, մեծ հայագետ և հայ ազգի մեծ բարեկամ Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են բանկի Մարքեթինգի և որակի վարչությունից:
Հիմնադրման օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ակտիվ մասնակցություն ունի մեր երկրի մշակութային կյանքում և մշտապես աջակցում է տարատեսակ մշակութային ծրագրերի իրականացմանը: Հավատարիմ մնալով ավանդույթներին` իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում ԲԱՆԿԸ` քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ ձեռնամուխ է եղել ևս մեկ մշակութային ծրագրի իրագործմանը: Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների սերտացումը և անգլիացի մեծ բանաստեղծի ավանդը Հայագիտության մեջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշել է լրացնել նման մեծ գործիչի հուշարձանի բացակայությունը: Թեև մեծ գրողի կիսանդրին արդեն մի քանի ամիս է ինչ պատրաստ է և տեղադրված Է Բայրոնի 1 հասցեյով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի պատին, դրա բացման հանդիսավոր արարողությունը ծրագրված էր Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի ծծնդյան տարեդարձի օրը` հունվարի 22-ին:
«Միգուցե սա միքիչ ուշացած, բայց երկար սպասված միջոցառում էր: Ինչպես գիտեք մեր բանկը գտնվում է Բայրոնի փողոցի վրա, բայց Բայրոնի որևիցէ հուշարձան կամ հուշաքար չկար այս փողոցի վրա և մենք որոշեցինք, որ այդ բացթողումը պետք է լրացնել»,-նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Հատկանշական է, որ Բայրոնի կիսանդրու բացման կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն էր հղել մեծ գրողի ծոռը` լորդ Ռոբին Բայրոնը. «Անտարակույս մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, որ Երևանում կենտրոնում` Բայրոնի փողոցում տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988 թ. Երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին Երևի իմ հաջորդ այցելության ժամանակ»: Ռոբին Բայրոնի ուղերձը ներկայացվել է միջոցառման պատվավոր հյուրերից մեկի` Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան