Վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն. նրան Բերդից կտեղափոխեն Երևան
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ այսօր ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետևանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Ավանեսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի հոսպիտալի ղեկավար Էդիկ Գրիգորյանը, զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել ծանր վիճակում:
«Վնասվել է թոքը, լյարդը, որովայնը, արյան մեծ կորուստ կար: Վիրահատությունը նորմալ է ընթացել, գիտակցությունը տեղն է»,- ասաց հոսպիտալի ղեկավարը:
Է.Գրիգորյանը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ զինծառայողին այսօր Բերդից կտեղափոխեն Երևան` Կենտրոնական կայազորային հոսպիտալ:
Նախորդող հրապարակումներ`
Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
«Հայկական կողմը երկու զոհ ունի՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումից»
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ