«Եթե վիճակը չի վատացել, դա արդեն կարելի է դրական համարել». հոսպիտալի պետը` Տավուշում վիրավորած զինվորի առողջական վիճակի մասին
Հունվարի 23-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերի մի քանիսի ուղղությամբ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված հարձակման հետևանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Ավանեսյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Վիճակը դեռ կայուն ծանր է, եթե վիճակը չի վատացել, դա արդեն կարելի է դրական համարել»,- նշեց Ա.Ասատուրյանը:
Ինչ վերաբերում է ողնաշարի վիրահատությանը, հոսպիտալի ղեկավարը նշեց, որ կվիրահատեն այն ժամանակ, երբ վիճակը կայունանա:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին առավոտյան` ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը, իսկ զինծառայող Հովհաննես Ավանեսյանը ծանր վիրավորում է ստացել: Վնասվել է զինվորի թոքը, լյարդը, որովայնը, նրան վիրահատել են Բերդի հոսպիտալում:
Նախորդող հրապարակումներ`
Տավուշում վիրավորված զինվորի վիճակն անփոփոխ է
Վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն. նրան Բերդից կտեղափոխեն Երևան
Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
«Հայկական կողմը երկու զոհ ունի՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումից»
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները