Նիկոլ Փաշինյան. «Բերձորում տեղի ունեցածը հրեշավոր միջադեպ է»
ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երբ հարցը վերաբերում է արտաքին հարաբերություններին և ԼՂ խնդրին, ընդդիմությունը և և իշխանությունները միասնական են դառնում, և դա մեր ամենամեծ ձեռքբերումն է»:
Պատգամավորն անդրադարձավ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերին՝ նշելով, որ տեղի ունեցածը հրեշավոր միջադեպ է և մեծ հարված է հասցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Փաշինյանի խոսքերով՝ հանրությունը շոկի մեջ է տեղի ունեցածից:
Պատգամավորն ԱԺ-ին առաջարկեց պատգամավորների պատվիրակություն կազմել, որը կմեկնի Ստեփանակերտ Բերձորի միջադեպի հարցով: Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, և պատվիրակություն կազմելու կարիք չկա:
Լրագրողների հետ ունեցած զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս անդրադարձավ Բերձորի միջադեպին՝ վստահեցնելով, որ այն տեղ կգտնի ԱԺ նիստերի քննարկումներում:
Շարմազանովը դեպքի կապակցությամբ նշեց, որ այդ միջադեպով ադրբեջանցիների բերանը լեզու են դրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները