Իրադարձությունների զարգացումը ունեցավ ոչ ցանկալի հետևանքներ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին հրավիրել է խորհրդակցություն` հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր հասարակության տարբեր հատվածներում: Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին` ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետևանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից և բախումներից, ինչն ստացավ հանրային հնչեղություն:
Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է ոստիկանապետին` անցկացնել մանրակրկիտ ծառայողական քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել հանրապետության Նախագահին անհրաժեշտ եզրահանգումների համար:
Խորհրդակցությանը զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախորդող հրապարալումներ՝
Մեզ ասացին՝ Արցախում պետք չէ քաղաքականությամբ զբաղվել. Ա. Ադամյան
ԼՂՀ ոստիկանություն. Ավտոերթի մի խումբ մասնակիցներ դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները
«Միջադեպի վերաբերյալ մանրամասները ճշտվում են». ԼՂՀ ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամների վրա հարձակման մասին
Նախախորհրդարանի անդամ. Մենք հորդորում ենք ատելություն չսերմանել հայաստանցիների ու արցախցիների միջև
Ինձ համար ամենակարևորն այն է, որ հակառուսական տրամադրություններ են ստեղծվում. Իգոր Մուրադյան
Հիմնադիր խորհրդարանի տուժած անդամների վիճակը բարելավվում է. «Ո՞ւմ բողոքենք»
«Խախտվել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները». Զ. Փոստանջյանը նամակով դիմել է Արցախի նախագահին
«Ինչպե՞ս կարելի է ապրիլի քսանչորսը դարձնել ժողովրդի պառակտման առարկա». Սամվել Ֆարմանյան
Նիկոլ Փաշինյան. «Բերձորում տեղի ունեցածը հրեշավոր միջադեպ է»
Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ. Օմբուդսմեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները