Երթի հանդեպ կարելի էր ուղղակի լոյալ վերաբերմունք ցուցաբերել. Ա. Սեդրակյան (տեսանյութ)
«Ցնցված եմ Բերձորում տեղի ունեցածից, քանի որ կատարվածը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այն, ինչ կատարվեց այնտեղ, ուղղակի «սամասուդի» տպավորություն էր թողում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը:
«Ինձ համար նույնքան անընդունելի էր նաև այդ ակցիան: Ի՞նչ է նշանակում «Հարյուրամյակն առանց ռեժիմի»: Ժողովրդի ողբերգություն լինի, թե պատմության հերոսական էջ, այդպիսի հարցերը չպետք է քաղաքականացնել և իշխանության հետ կապել: Եթե մեկն ասեր «Հարյուրամյակն հանրապետական կուսակցության հետ», դա նույնքան ընդունելի չէր լինի»,- նշեց բանախոսն՝ ավելացնելով, որ ներքաղաքական հարցերը չպետք է տարածվեն սահմանից դուրս:
Հանդիպմանը ներկա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ չհամաձայնվելով այդ մտքի հետ, նշեց, որ այն տանում է տրոհման. «Ես որպես արմատներով ղարաբաղցի, նշում եմ, որ ընդհանուր են թե մեր պաշտպանական խնդիրները, որը փաստվում է ամեն վայրկյան և թե տնտեսական հարցերը»:
Սեդրակյանն ասաց, թե այս երկու խնդիրներն ընդհանրացնելով, արդյո՞ք չի նշանակում, որ ընդհանրացվել են նաև ներքաղաքական խնդիրները. «Այդ երթի հանդեպ կարելի էր ուղղակի լոյալ վերաբերմունք ցուցաբերել»:
Բանախոսների բանավեճը նախախորհրդարանի ավտոերթի և ոստիկանական համակարգի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝
Իրադարձությունների զարգացումը ունեցավ ոչ ցանկալի հետևանքներ. Բակո Սահակյան
ԼՂՀ ոստիկանություն. Ավտոերթի մի խումբ մասնակիցներ դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները
«Միջադեպի վերաբերյալ մանրամասները ճշտվում են». ԼՂՀ ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամների վրա հարձակման մասին
Նախախորհրդարանի անդամ. Մենք հորդորում ենք ատելություն չսերմանել հայաստանցիների ու արցախցիների միջև
Ինձ համար ամենակարևորն այն է, որ հակառուսական տրամադրություններ են ստեղծվում. Իգոր Մուրադյան
Հիմնադիր խորհրդարանի տուժած անդամների վիճակը բարելավվում է. «Ո՞ւմ բողոքենք»
Մեզ ասացին՝ Արցախում պետք չէ քաղաքականությամբ զբաղվել. Ա. Ադամյան
«Խախտվել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները». Զ. Փոստանջյանը նամակով դիմել է Արցախի նախագահին
«Ինչպե՞ս կարելի է ապրիլի քսանչորսը դարձնել ժողովրդի պառակտման առարկա». Սամվել Ֆարմանյան
Նիկոլ Փաշինյան. «Բերձորում տեղի ունեցածը հրեշավոր միջադեպ է»
Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ. Օմբուդսմեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները