«Ասում են՝ ձուկը գլխից է հոտում, հիմա մենք խոսում ենք պոչի մասին». Հեղինե Բիշարյան
ՀՀ ԱԺ-ում շարունակվում են Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումները:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսօր հայտարարեց. «Մենք պետք է կանգ առնենք: Ասում են՝ ձուկը գլխից է հոտում, հիմա մենք խոսում ենք պոչի մասին: Քաղաքական կամքի դրսևորում ո՞վ պետք է ցույց տա»:
Հիմնական զեկուցող Հանրապետական խմբակցության պատագամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է օգնել ՓՄՁ-ներին, և այդտեղ է կայանում քաղաքական կամքը: Այվազյանը հավելեց նաև, որ ցանկացած տնտեսվարող պարտավոր է հարկ վճարել:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը նկատեց, որ ճիշտ կլինի բովանդակային քննարկումները թողնել հետագային. «Ողղակի ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է ուզում իշխանությունը անել: Արդյոք օրենքի իմաստը ի՞նչ նպատակ է հետապնդել՝ ՓՄՁ-ին ստվերից հանելո՞ւ, թե՞ այս գործիքն օգտագործելով ստվերից խոշորին հանել: Չե՞ք կարծում, որ քաղաքական կամք է պետք ուղղակի խոշոր տնտեսվարողներին ստվերից հանելու համար»:
Լևոն Զուրաբյանը նշեց նաև, որ եթե օրենքը հստակ գործեր, ընդհանրապես կարիք չէր լինի ընկնել ՓՄՁ-ների հետևից:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Վարդան Այվազյանը նշեց, որ բացի ՀԴՄ-ներից, ՓՄՁ-ներին այլ ստուգումներ նախատեսված չեն. «Եթե Ձեր ասածով լիներ, հարկային տեսչություն պետք չէր լինի: Մեխանիզմ է պետք, և դրա համար մեզ պետք է թայմ աութ»:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ այսօր էլ առկա է նման մեխանիզմ: Ըստ պատգամավորի՝ ՀԴՄ-ների ստուգումները շատ արդյունավետ մեխանիզմ են այդ նպատակի համար:
Վարդան Այվազյանը պատասխանեց. «Որևէ մեկի մտքով չանցնի, որ ՀԴՄ-ները հանվելու են: Բայց ի՞նչ դժվարություն կա, որ եթե փաստաթղթի առկայություն լինի, ի՞նչ խնդիր կա: Շրջանառության ֆիքսելու ձևերը առաջարկեք՝ քննարկենք»:
Հովհաննես Մարգարյանը հայտարարեց. «Ես կարևորում եմ ձեր կարծիքը, սակայն կարծում եմ, որ այսօրվա դրությամբ ՀԴՄ-ների մեխանիզմը բավարար է, որ կարողանանք ստուգել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները