Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կլինեն պաշտոնանկություններ
Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կլինեն պաշտոնանկություններ, նաև ինստիտուտի պետի տեղակալների մակարդակով: Կլինեն նաև կարգապահական տույժեր, տեղափոխումներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
Նա նշեց, որ ծառայողական քննությունն այսօր կավարտվի, որի արդյունքում կկազմվի նախարարի հրամանը, որի մի մասն էլ կվերաբերի հենց պաշտոնանկություններին:
«Կատարողների մեջ եղել է նաև ինստիտուտի պետի տեղակալի որդին: Փաստ է, որևէ մեկը չի հերքում»,-Գ. Հարությունյանը՝ հավելելով, որ բոլոր մեղավորներն արժանի պատիժ են կրելու, ովքեր քրեական պատասխանատվության են ենթակա, կենթարկվեն քրեական պատասխանատվության, ովքեր կարգապահական, վարչական, կենթարկվեն համապատասխանաբար:
«Ամբողջ ինստիտուտի ղեկավարության, դասախոսական, սպայական կազմվի վրա է ընկնում բարոյական պատասխանատվության բեռը: Սա հասկանալի է բոլորին»,- նշեց Գ. Հարությունյանը:
Պաշտպանության նախարարի խորհրդականը միաժամանակ նշեց, որ բանակում միջանձնային հարաբերությունների հետևանքով գրանցվող դեպքերը նվազել են: 2014-ին 2013-ի համեմատ սպանության, ինքնասպանության դեպքերը նվազել է 67 տոկոսով, նվազել են նաև ծեծկռտուքի, բռնարարքների, ինքնավնասման դեպքերը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունվարի 31-ին ողբերգական միջադեպի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել: Նախարարն իր վրդովմունքն է արտահայտել այն առնչությամբ, որ որոշ սպաների անհետևողական աշխատանքի, ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով զորամասում գլուխ են բարձրացրել արատավոր բարքերը, որոնց արդյունքում էլ ծնվել է հանցագործությունը: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև կատարվելու է ուսումնական զորամասի հաստիքային կազմի արմատական փոփոխություն: Պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմել հեռանկարային պլան` հայտնաբերված թերությունները վերացնելու և ուսումնական գործընթացը հիմնովին բարելավելու ուղղությամբ: Հիշեցնենք նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 2- ի հրամանագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն ազատվել էր աշխատանքից:
Նախորդող հրապարակումներ՝
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել
4 զինվորի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար
Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ
ՀՀ ՊՆ. Երևանի զորամասերից մեկում պարանով կախված վիճակում զինվոր է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին