Նռնակի պայթյուն Նոր Նորքի բնակարաններից մեկում. բացահայտում «տաք հետքերով». ոստիկանություն
Այսօր, առավոտյան Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում նռնակ էր պայթել: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ձեռնարկած արագ և անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող , 1963 թ. ծնված Մելիք Գալստյանը:
Մելիք Գալստյանը ոստիկանությունում ասել է, որ կնոջ հետ 8 տարի է, ինչ ամուսնացել է և միշտ կասկածանքների մեջ է եղել:
«Նռնակը անձամբ սարքել եմ արճիճից, որ մի օր հանցանքի վայրում բռնեմ ու տրաքացնեմ: Ես իրան հետապնդել եմ: Եթե քենիս աշխատանքի է, ուրեմն ինքը տանն է, եթե աշխատանքի տեղը չի, ուրեմն ինքը տանը չի ու լևի ա գնացել»,- նշել է Մ.Գալստյանը:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել:
Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա