«Մենք բոլորս Արտակ ենք». Կառավարության դիմաց բողոքի ցույցը սկսվել է
Այս պահին ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են իրավական պատասխանատվության ենթարկել ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողներին:
«Արտակ, Արտակ, մենք բոլորս Արտակ ենք»,-գոչում են հավաքվածները:
Ցուցարարների ձեռքին են նաև «Արտակ մենք քեզ հետ ենք», «Ես Արտակն եմ», «Ամոթ» գրառումներով պաստառներ:
Ակցիային ներկա են նաև ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, Վահան Բաբայանը, Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը «Կասեցում» շարժման մասնակիցներից է և մասնակցել է Շրջանառության հարկի մասին օրենքի ակցիաներին:
Արտակ Խաչատրյանը, փետրվարի 7-ին անհայտ անձանց կողմից առևանգվել էր և մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի ենթարկվել:
Լուսանկարներն` այստեղ
Նախորդող հրապարակումներ՝
Մինչև դեպքի լիակատար բացահայտումը՝ քննարկել Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը. ԲՀԿ
Ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել