Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ոստիկանություն
Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները կառավարության շենքի մոտից շարժվեցին դեպի ՀՀ Ոստիկանություն: Նման հորդորով հավաքվածներին դիմեց ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցների մեջ են նաև ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Արամ Մանուկյանը, Միքայել Մելքումյանը, ովքեր հավաքվածների հետ միասին պահանջում են բացահայտել քաղակտիվիստ Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքը:
Նախորդող հրապարակումներ՝
«Սա մարտահրավեր է հայ ժողովրդին, Հայաստանում մարդ չպետք է ծեծվի իր գործունեության համար»
«Մենք բոլորս Արտակ ենք». Կառավարության դիմաց բողոքի ցույցը սկսվել է
Մինչև դեպքի լիակատար բացահայտումը՝ քննարկել Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը. ԲՀԿ
Ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել