Նաիրիտցիները մինչև ուրբաթ ամեն օր կհավաքվեն կառավարության շենքի առջև
«Նաիրիտ գործարանի աշխատակիցներն այսօր կառավարության շենքի մոտ էին, քանի որ իրենց չի գոհացրել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պատասխանը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
«Մենք նամակ էինք հղել կառավարությանը՝ ներկայացրել պարտքերը մարելու հստակ ժամանակացույց: Նախարարության պատասխանում որևէ բան ասված չէր ժամանակացույցի մասին, նույնիսկ հիշատակված էլ չէր»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունից այսօր իրենց ասել են, որ նոր է իրենց մոտ մուտքագրվել նախարարության նամակը և որպես այդպիսին, իրենց էլ այն չի բավարարում:
«Մեզ ասացին մինչև ուրբաթ սպասենք, մեզ նոր պատասխան են տալու»,- նշեց նա:
Ա. Հարությունյանի խոսքով, աշխատակիցները որոշել են ոչ թե տանը նստած սպասել այդ պատաասխանին, այլ ամեն օր հավաքվել կառավարության մոտ:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները մեկ տարուց ավելի կուտակված աշխատավարձի պարտք ունեն: Ամբողջ պարտքը, վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար կամ 7,2 մլրդ դրամ:
Փետրվարի 6-ին կ րճատվել է «Նաիրիտ» գործարան ՓԲԸ 1700 աշխատակից:
Նախորդող հրապարակումներ՝
Կրճատվել են Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիների համար հուսադրող չէ
Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 2-ը
Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են