
Մարտի 1-ին «Ժառանգությունը» կլինի Չինարիում
«Այս մարտի1-ի հանրահավաքին, իհարկե, կցանկանանք մասնակցել, սակայն «Ժառանգությունը» որոշել է գնալ Չինարի: Այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը պիտի մատուցենք հենց այնտեղ»,- Ազատության հրապարակում ընթացող հանդիպում-ասուլիսում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կմասնակցեն մարտի 1-ի հանրահավաքին:
Նա նշեց, որ «Ժառանգության» այն անդամները, ովքեր կմնան Երևանում, անպայման կմասնակցեն այդ հանրահավաքին:
Հիշեցնենք, որ անդրադառնալով եռյակի հետ համագորակցությանը՝ Ր. Հովհաննիսյանն ասել էր. «Ներկա դրությամբ եռյակ գոյություն չունի: Մենք պատրաստ ենք բաց դռներով սկսել նորից: Իմ գրասենյակը, Հակոբյանինը, Փոստանջյանինը, Պողոսյանինը, բոլորինը բաց է, որ մենք ավելի լայն ձևաչափով քննարկումներ անենք»:
Նախորդող հրապարակում՝
Րաֆֆի Հովհաննիսյան. Ներկա դրությամբ եռյակ գոյություն չունի