«Նաիրիտ» . Նախարարը կատարել է իր խոստումը
«Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցներն այսօր ստացել են ևս մեկ ամսվա աշխատավարձ:
«Դեռևս փետրվարի 2-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ փետրվարի 20-25-ը կփոխանցեն մեկ ամսվա աշխատավարձ: Նա ընդամենը կատարել է իր խոստումը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Նա նաև ասաց, որ այսօր իրենք այդպես էլ կառավարությունից որևէ պատասխան չեն ստացել, թեև խոստացել էին:
Հիշեցնենք, որ նաիրիտցիներն օրեր առաջ նամակ էին ուղարկել կառավարություն՝ կուտակված պարտքի մարման ժամանակացույց կազմելու առաջարկով: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանը նաիրիտցիներին չէր գոհացրել: Նրանք կրկին դիմել էին կառավարությանը, որտեղից հայտնել էին, որ ուրբաթ օրը իրենք կտան պատասխան:
«Մեզ որևէ մեկը չմոտեցավ, որևէ բան չասաց: Մենք էլ երթով շարժվեցին նախագահական նստավայր: Մեզ ընդունեց նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը, լսեց մեր պահանջները, խոստացավ, որ դրանք կփոխանցի իր ղեկավարությանը, պատասխանն էլ ստանալուց անմիջապես հետո կփոխանցի մեզ»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նա նշեց, որ իրենք երկուշաբթի կրկին հավաքվելու են նախագահական նստավայրի առջև:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները մեկ տարուց ավելի կուտակված աշխատավարձի պարտք ունեն: Ամբողջ պարտքը, վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար կամ 7,2 մլրդ դրամ:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիները՝ նամակի պատասխանին սպասելիս
Կիրականացվի «Նաիրիտ»-ի գործունեությանն առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն. ՀԲ Երևանի գրասենյակ
Նաիրիտցիները մինչև ուրբաթ ամեն օր կհավաքվեն կառավարության շենքի առջև
Կրճատվել են Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիների համար հուսադրող չէ
Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 2-ը
Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են