Ոչ ոք տեղյակ չեղավ ինչ կատարվեց. Ռ. Հակոբյանը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մասին
«Այդ հաշտեցման փուլը, որին ժողովուրդի հարյուր տոկոսը այդպես սպասում էր, փաստորեն կայացավ փակ սենյակներում` ժողովրդի թիկունքում»,- այսօր Ազատության հրապարակում կազմակերպած հանդիպում ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Երևի նստել խոսել են, որ պետք է իրար չվիրավորենք, լավ ընկերներ ենք եղել: Գողական շրջանակում նստել պետության հարց են լուծել: Ոչ ոք տեղյակ չեղավ ինչ կատարվեց: Հնարավոր է, որ նաև վախեցրած լինեն, որ տնով-տեղով կարող են վերացնել, եթե քաղաքականությամբ զբաղվեն»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Ռ. Հակոբյանի խոսքերով՝ այդ հաշտությունը քաղաքական լեգիտիմությունից զուրկ է և ժողովուրդը դա լավ գիտակցում է. «Մարդիկ պետություն չեն պատկերացնում, գիտեն սա համքարություն է, որտեղ կարող են ժողովրդի թիկունքում երկու-երեք հոգով լուծել ժողովրդի խնդիրները»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան