Մեծ պահք. «Իբրև քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով»
Մեծ պահքի 18-րդ օրն է:
«Անառակ որդու կիրակիի խորհրդով մենք առաջնորդվում ենք դեպի Մեծ պահքի հաջորդ հանգրվանը` մեզ համար ճանապարհին բացահայտելով Աստծուն: Այսօրվա առաքելական թուղթն ուղղակի օգնում է մեզ ճանաչելու Քրիստոսի սերը, ամրանալու ներքնապես, «այնպես, որ, ձեր հավատի միջոցով, Քրիստոս բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատավորված ու հաստատված լինեք» (3.17): Պողոս առաքյալը թելադրում է մեզ ճանաչել Քրիստոսի սերը, որպեսզի լցվենք «Աստծու լրիվ ամբողջությամբ»: Լցվել Աստծու ամբողջությամբ ավելին է, քան սոսկ գլուխը թափահարելը ի նշան համաձայնության կամ մտքով ընկալելը գրվածը և առիթի դեպքում ցուցադրելը, թե հիշում ենք այդ մասին: Այն աննկարագրելի բերկրալի մի ապրում է, որը վեր է և´ մտքի ըմբռնումներից, և´ հոգու ապրումներից, և´ սրտի զգացողություններից. այն իրապես ամբողջությամբ իբրև անոթ լցնում է ձեզ աստվածային կատարյալ ներկայությամբ և անէացնելով ձեր կամքը` ձեր կյանքի խորհուրդներն ուղղում միմիայն աստվածահաճո ճանապարհներով:
Միայն Քրիստոսի ճանաչողությունը, ընկալումը Նրա սիրո դրսևորման, որ է քավչարար ու փրկչական մարմնավորումը, մահը ու հրաշափառ հարությունը, կարող է հավատացյալներիս իրականում համակել Աստծու ամբողջությամբ:
Տերը, ինչպես անառակ որդու հայրը, սիրով սպասում է յուրաքանչյուրիս` պատրաստ վերականգնել մեզ մեր դրախտային իշխանության և աստվածտեսության իրավունքի մեջ: Սակայն երանական այդ շնորհը վերագտնելու համար մենք պարտավոր ենք զղջմամբ ու ապաշխարությամբ դառնալ դեպի Նա և ասել` ների´ր, մեղանչեցի Քո և երկնքի առջև: Սերն Ինքը խոնարհվեց երկնքից և զոհաբերվեց, որպեսզի մարդը կարողանա այդ Սիրով լցվելով բարձրանալ:
Ուրեմն, ինչպես առաքյալն է խրատում մեզ, մեր կոչմանը վայել ընթանանք` կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ: Իբրև Աստծու քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով, և անսպառ լցվենք Աստծու ամբողջությամբ»,- ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Հավիտենական կյանքը ժառանգելու և վայելելու պայմանը մեր պահվածքն է»
Մեծ պահք. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով
Մեծ պահք. «Սա գագաթնակետն է հոգևոր կյանքի ընկալման»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի առաջիկա կիրակին
Մեծ պահք. Ընդհանրական Եկեղեցու երեք սրբի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի հետ»
Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք
Մեծ պահք. «Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք»
Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում
Սկսվում է Մեծ Պահքի շրջանը