Հասարակություն 14:44 11/03/2015

Երիտասարդ հայ գիտնականներ. «Թեկուզ սակավ գումարով աշխատել և օգուտ բերել քո հայրենիքին»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում բացվեց էքսպո-ցուցահանդես, որտեղ ներկայացված են ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտականների աջակցության ծրագրի» շրջանակում ֆինանսավորում ստացած 23 գիտական և հասարակական կազմակերպությունների գործունեությունը, մասնավորապես գիտական տարբեր միջոցառումների ժամանակ  ստացած արդյունքները:

Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երիտասարդ գիտնականները ծրագրի շրջանակներում բավականին շատ աշխատանքներ ունեն կատարած, նաև տպագրվել են հոդվածներ, գրքեր:

«Տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքը շոշափելի է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ սկսած 2012 թվականից «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ընդհանուր բյուջեն կազմում է 300 միլիոն դրամ:

ԳԱԱ Արմեն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանն ասաց, որ այս ծրագրի շրջանակում իրենք զրոյից մշակել են մի սարք, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել շենքերի խոցելիությունը:

«Այսօր շատ կարևոր է ուսումնասիրել, թե որ շենքերն են իրենց սեյսմակայունությամբ խոցելի, վնասվածության աստիճանը, որոնք են ենթակա ամրացման: Կիրառելով ինֆորմացիոն տեխնոլոգիաները, մենք կարողացանք անալոգայինից անցնել և համակարգչով միանգամից ստանալ մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը»,- ասաց նա:

«Երիտասարդ Կենսաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Սարգիս Աղայանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի դրամաշնորհների արդյունքում իրենք իրականացրել են մի շարք միջոցառումներ, դասախոսություններ՝ Հայաստան հրավիրելով ոլորտի Նոբելյան մրցանակակիրներին, կապ են հաստատում արտասահմանում գործունեություն ծավալող հայազգի գիտնականների հետ, փորձում են նրանց հրավիրել Հայաստան:

««Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հիանալի գաղափար է, օգտվում են բազմաթիվ գիտնականներ, ուղղակի անհրաժեշտ է անընդհատ ավելացնել ֆինանսավորումը»,- ասաց Ս. Աղայանը:

Ճարտարապետության ազգային թանգարան-ինտիտուտի գիտական քարտուղար Անի Հայկազուն Գրիգորյանի խոսքով, ծրագրի շրջանակներում իրենք 2014 թ. կազմակերպել են Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երիտասարդական միջազգային գիտաժողով, ինչպես նաև տպագրվել է «Երևանի մեմորիալ հուշարձաններ» գիրքը, որի հեղինակը հենց ինքն է:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երիտասարդ գիտնականներն հիմնականում ի՞նչ խնդիրների են բախվում Հայաստանում, մեր զրույցակիցներից Գևորգ Վարդանյանն ասաց, որ ունեն սոցիալական խնդիրներ, ինչպես նաև կարևոր խնդիրներից է գիտական ենթակառուցվածքների՝ ժամանակին ոչ հարիր լինելը: Այսօր, ըստ նրա, առաջնային խնդիրներից է գիտության երիտասարդացման վերաբերյալ հայեցակարգի ընդունումը, որը մշակված է, սակայն մինչ օրս օրենքի ուժ չի ստանում:

«Մենք 2012 թվականին երկրի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել ենք մի շարք հարցեր, որոնց մի մասն իրենց լուծումն արդեն ստացել են»,-ասաց նա:

Սարգիս Աղայանի խոսքով, Հայաստանում գիտությամբ զբաղվելու ամենամեծ խոչընդոտը գիտնականի խղճուկ աշխատավարձն է, որը ոչ մի չափորոշիչի մեջ չի տեղավորվում:

«Իհարկե, սա ազդում է մեր գիտության զարգացման վրա: Ինքս ստանալով ցածր աշխատավարձ, նաև բիզնեսով եմ զբաղվում: Բայց կարող եմ այդ ժամանակը տրամադրել հոդված գրելուն կամ փորձեր անելուն: Այսինքն՝ եթե ցանկանում ես զբաղվել գիտությամբ, կամ պետք է հեռանաս Հայաստանից, կամ պետք է բարձր աշխատավարձ տան»,-ասաց նա:

Միաժամանակ երիտասարդ գիտնականը նշեց, որ չնայած այս ամենին, Հայաստանը գիտությամբ հետ չի մնում աշխարհից. «Այսօր հագեցած լաբորատորիաներ ունենք, սակայն երիտասարդ գիտնականների մեծ արտահոսք կա, ինչպես արդեն նշեցի՝ հենց աշխատավարձի պատճառով: Դժվար է երիտասարդներին ներգրավել գիտության ոլորտ, եթե չես տալիս այնպիսի աշխատավարձ, որ կարողանա իր գլուխը պահել»:

Անի Հայկազուն Գրիգորյանն էլ այն կարծիքին է, որ երիտասարդ գիտնականների ներուժը, մտահղացումները, միշտ չէ, որ գնահատվում է Հայաստանում, ինչպես նաև չկա համապատասխան աշխատանք, լինելու դեպքում էլ վարձատրությունը ցածր է: Բայց և այնպես երիտասարդ գիտնականը համոզված է. «Եթե սիրում ես քո աշխատանքը և գիտես, որ ինչ-որ մի օր շատ ավելի լավ է լինելու, քան այսօր, թեկուզ այդ սակավ գումարով կարող ես աշատել և օգուտ բերել այն բնագավառին, որտեղ աշխատում ես»:

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտականների աջակցության ծրագրի» նպատակն է նպաստել Հայաստանում գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել Հայաստանի երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը: Ծրագիրն ունի յոթ հիմնական ուղղվածություն՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականներին գիտական սարքերի կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, մրցանակաբաշխության կազմակերպում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}