Առողջություն 15:42 16/03/2015

Բրուցելոզի մասին ինչո՞ւ էին լռում պետական մարմինները

Առողջապահության նախարարությունը, ԳՆ սնդամթերքի անվտանգության ծառայությունը Կապանում գրանցված բրուցելոզի դեպքերի մասին բարձրաձայնեցին միայն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ահազանգից հետո: Կարելի է ենթադրել, եթե խնդիրը չհրապարակայնացներ կազմակերպությունը, պետական մարմիններն այդպես էլ Սյունիքում արձանագրված դեպքերի մասին չէին խոսելու: Նկատենք, որ տեղի ունեցածի մասին դեռևս չի խոսել Գյուղատնտեսության նախարարությունը:

ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն աշխատանքային խմբով եղել է Կապանում, պարզել է, որ հիվանդության առաջացման պատճառը միանշանակ սպանդանոցն է, այլ հայտարարություններ կարող է անել միայն ձեռքի տակ եղած տվյալների ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո:

«Միանշանակ պատճառը սպանդանոցն է, սակայն պետք է պարզել, սպանդանոցում առկա խնդիրը տնտեսվարողի՞ց է գալիս, թե պետությունից: Սա ուսումնասիրության կարիք ունի, այն որ մարդիկ սպանդանոցում են վարկվել, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց արդյոք սպանդանոցն ունի՞ իր մեղավորությունը, թե՞ պետությունն է ավելի մեղավոր, սա դեռ հստակ չէ»,-ասաց ՀԿ նախագահը:

Պիպոյանն ավելացրեց, որ իրեն տրամադրած տեղեկությունների համաձայն կենդանիները սպանդանոց են բերվել առողջության մասին ուղեկցող փաստաթղթերով, իրենք մորթ են իրականացրել, միսն էլ արտահանվել է Իրան: Սպանդանոց կենդանիներ բերվել են ոչ միայն Սյունիքից, այլև տարբեր մարզերից: Այսօր սպանդանոցը չի գործում, որովհետև պատվեր չունի, «պատվեր ունենա, վաղն էլ կգործի, այնպես չի, որ պետություն է փակել»:

Panorama.am-ին Պիպոյանը հայտնեց, որ Սյունիք է մեկնել առանց ձեռքի տակ ունենալու պատկան մարմինների կողմից տրամադրած տեղեկություններ: Արդեն այնտեղ հանդիպել է հիվանդներին, բուժող բժիշկին:

«Խոստացել եմ փոխանցել, որ հիվանդները շատ գոհ էին բուժող բժիշկներից: Նրանք են հիվանդներին ասել, գիտե՞ք, եթե դուք վարակվել եք, հնարավոր է ձեր ընկերներն էլ վարակված լինեն: Սա մի անձի, ոչ թե համակարգի ձեռքբերում է, համակարգն ունի լուրջ պրոբլեմ, պետք է տնտետուն գնային և ստուգեին հիվանդների ընտանիքի անդամներին»,-ասաց Պիպոյանը:

Կապանում հայտնի է դարձել, որ հիվանդները 18-ն են, որից մեկը բուժում է ստանում Երևանում: Առաջին հիվանդը հիվանդանոց է դիմել է փետրվարի 20-ին: Պիպոյանը կարծում է, որ այդ մասին նախարարությունը տեղյակ է եղել հենց առաջին օրերին, իսկ եթե ոչ՝ ապա խնդիրն այստեղ ավելի է բարդանում:

«Մարտի սկզբից նախարարությունը տեղյակ է եղել, որ հիվանդների թիվն ավելանում, ու չգիտես ինչու մինչ մեր կողմից հայտարարություն տարածելը, պատկան մարմինները բացարձակապես լռություն են պահպանել, ոտնահարելով քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ են պետական մարմինները փորձել թաքցնել իրողությունը, Պիպոյանը մի քանի պատճառ է նշում.
«Այն որ թաքցնում էին, միանշանակ է: Պետությունը պետք է ասի, թե ինչո՞ւ: Լռել են բոլորը միանշանակ: Ես դրա համար մի քանի պատճառ կարող եմ նշել, որովհետև տարեսկզբին Սյունիքում արձանագրվեց նաև հեպատիտի պատմությունը, հնարավոր է վակցիանացման համակարգի ներդրումն է պատճառը, ի վերջո չգիտենք տնտեսվարողի հետ ով ինչ պայմանավորվածություն կարող էր ունենալ առաջին օրվա համար: Հնարավոր է, որ ուզեցել են ծածկադմփոց անեն, լղոզեն, գնա»:

Պիպոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Սյունիքում իրականացվել է բրուցելոզի դեմ վակցինացման պիլոտային ծրագիրը, և հենց այս մարզում էլ գրանցվում է դեպքը:

«Ես չեմ ասում, վակցինացումը վատ բան է, ես ասում էի Հայաստանում առկա ենթակառուցվածքների պարագայում այդ համակարգը մեզ մոտ չի կարելի ներդնել: Հիմա շատերը կասեն, որ զուգադիպություն է: Լավ, ինչպե՞ս եղավ, որ մեր կանխագուշակած վատ բանը եղավ ու հենց Սյունիքում, որը միակ մարզն է, որտեղ ներդրվել է այդ պիլոտային համակարգը»,-ասաց նա:

Պիպոյանը վարակի մասին հակասական բաներ է լսել հիվանդներից, սակայն չի ցանկանում լսածները հրապարակել, ասում է՝ հայտարարություն կանի ձեռքի տակ եղած փաստաթղթերն ու ինֆորմացիան մանրամասն վերլուծելուց հետո. «Չի կարելի ժամանակավրեպ հայտարարություններ անել»:

«Այսօր հայտնի է 18 հիվանդի մասին, սակայն սպանդանոցում աշխատել է 47 մարդ: Մյուսներն ուղղակի չեն ստուգվել, չգիտենք, հիվա՞նդ են, թե՞ առողջ: Մեր հայտարարությունից հետո նոր ասում են, թե ստուգումներ են իրականացնելու»,-ասաց ՀԿ նախագահը:

Նախորդող հրապարակումներ՝
«Կապանի 6 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց». «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ
ՍԱՊԾ. Կապանում բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է
ԱՆ ուշացած արձագանքը Կապանում բրուցելոզի դեպքերի վերաբերյալ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}