Մեծ պահք. «Վա՜յ նրան, որ իր հորը կասի, թե` ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մորը, թե` ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ»
Մեծ պահքի 33-րդ օրն է:
«Ընթերցվածք` Բ Օր. 10.1-15, Հոբ 19.1-29, Ես. 45.1-13
Եսայու մարգարեության մեջ Կյուրոսին ուղղված խոսքը, թե «Ես քո անունով կանչեցի քեզ և ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, որ ես եմ Տեր Աստվածը, և չկա մեկ ուրիշը: Թող իմանան արևելքից ու արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա» (Ես. 45.4), շատ խոսուն է նաև ժամանակակիցներիս համար:
Իրականում մենք շատ հաճախ ենք մեր կյանքում հաղորդակցվում, հանդիպում Աստծուն, սակայն ծանրացած մեղքերի բեռի ներքո, մեր հոգու կուրության պատճառով չենք կարողանում ճանաչել Նրան:
Աստված կանչում է յուրաքանչյուրիս մեր անունով. մեկին` ուրախության պահին, մյուսին` տրտմության մեջ, մեկ ուրիշին` հերթական հաղթանակը տոնելիս, ոմանց էլ` պարտության և հուսահատության մեջ: Նա մշտապես տալիս է մեր անունը, սակայն, ցավոք, մենք չենք կարողանում ճանաչել Նրան ճշմարտապես, որովհետև փնտրում ենք Նրան երբեմն խորհրդավոր, երբեմն ծածուկ, իսկ հաճախ զորավոր թվացող երևույթների մեջ և բարձունքներում, մեզ համար այլ աստվածներ ենք արարում: Այնինչ, իրականում, Աստված անձնապես մեր և անկատարներիս միջև է, Իր կողմից կատարյալ և ներդաշնակ արարված աշխարհում և մարդու կողմից ապականված կյանքում: Ինչպես արքայությունը, Տիրոջ խոսքի համաձայն, չպիտի փնտրենք այլուր, քանզի մեր ներսում է, այնպես և Աստծուն այլուր չպիտի փնտրենք:
Ավետարանի` փրկարար Իր վարդապետության Բարի Լուրի միջոցով Քրիստոս մեզ հուշում է, թե իրականում որտեղ է Նա և ինչպես կարող ենք հանդիպել Իրեն: Հիշենք հետևյալ խոսքը` «ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք` խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք» (Մատթ. 25.34-39): Ահա թե ինչպես Տիրոջ մասին հոգ տանելով կարող ենք արժանանալ մեզ համար պատրաստված երկնքի արքայությանը:
Քրիստոս իր հեղած արյամբ փրկագին վճարեց մեզ համար, որպեսզի այլևս մեր առջև պարզվի արքայություն տանող ճանապարհը, որպեսզի իրապես ազատ լինենք, ձերբազատվենք մեր մեղքերից և համարձակ քայլենք այդ նեղ և անձուկ, բայց և քաղցրաբեր ուղիով: Սակայն կամքը և որոշումը մերն է:
Պահեցողության այս շրջանին Աստված Եսայի մարգարեի միջոցով մեզ զգուշացնում է նաև, որ հեռու մնանք տրտունջներից: «Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ որպես մի լավ բան, ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ: ...Մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թե` ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ: Վա՜յ նրան, որ իր հորը կասի, թե` ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մորը, թե` ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ» (Ես. 45.8-10): Ցավոք, մեզանում այդ ախտն ահագնանում է. տրտնջալու և դժգոհելու այդ հարամնա հոգեվիճակում մենք, իբրև անհատներ և նաև իբրև հասարակություն, պատրաստ ենք մեր ճանապարհին անխնա կերպով մերժել ամեն ինչ ` թե´ Աստծուն, թե´ մեր կյանքի սրբությունները, թե´ Հայրենիքը, թե´ մեր կողքին գտնվողներին և մինչև իսկ մեր անձերը:
Վերափոխվենք, դադարենք այդպես ապրելուց և ճանաչելով միակ Աստծուն` մեր գործերով իսկապես ժառանգորդներ դառնանք մեզ համար պատրաստված արքայության»,-ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
«Հարության հույսով գոտեպնդված`դարերի ընթացքում իրեն բաժին ընկած փորձությունները հաղթականորեն վերապրել է նաև հայ ժողովուրդը»
Մեծ պահք. «Աներկյուղ ապրենք մեր կյանքը»
Մեծ պահք. «Մեր ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը»
Մեծ պահք. «... մեր գործերում և ձգտումներում նմանվենք մանուկներին»
Մեծ Պահքի խորհրդանշական շղթայի Անիրավ դատավորի կիրակին
Սեբաստիայում նահատակված քառասուն սբ մանուկների հիշատակության օրն է
«Մեծ պահքի այս օրը մեզ համար մասնավոր հրավեր է մարդկային անարդարությունից դեպի Աստծու արդարություն»
Մեծ պահք. «...հիշենք նաև մեր կողքին գտնվողներին»
Մեծ պահք. Միջինք
Մեծ պահք. «... գալու է պատասխան տալու ժամանակը»
Մեծ պահք. «Իսկ ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում բաղձում, եթե ոչ` պաշտպանություն և ապահովություն»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի Տնտեսի կիրակին
Մեծ պահք. «Այսօր այդպիսի տեսանելի և աներույթ, մարմնավոր և անմարմին գողեր և ավազակներ վխտում են մեր հասարակության մեջ»
Մեծ պահք. «Ցավոք, մեր հասարակության մեջ այս ամենն առավել կամ նվազ չափով առկա է»
Մեծ պահք. «Իբրև քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով»
Մեծ պահք. «Հավիտենական կյանքը ժառանգելու և վայելելու պայմանը մեր պահվածքն է»
Մեծ պահք. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները