Վիրավորված երկու զինծառայողները տեղափոխվում են Երևան
Մարտի 19-ին հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիայի հետևանքով վիրավորված երկու զինծառայողներ՝ Էդգար Մարտիրոսյանը և Սարգիս Գրիգորյանը այս պահին Արցախից տեղափոխվում են Երևան Զինվորական կենտրոնական հոսպիտալ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
«Նրանց վիճակը ծանր է գնահատվում», -ասաց Ասատուրյանը՝ նշելով, որ զինծառայողներից մեկը հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում, իսկ մյուս զինծառայողի մոտ ազդրերի անդամահատում է եղել:
Ասատուրյանի խոսքով, վիրավորված մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք մնում են Արցախում:
Նշենք, որ դիվերսիայի հետևանքով մահացել էին ԼՂՀ ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.):
Նախորդող հրապարակում՝
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հակառակորդի թողած զինամթերքի լուսանկարները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները