Եվս մի վտանգավոր «տրանսպորտ»՝ վերելակ
Այսօր չկա այնպիսի համայնք, որտեղի բնակիչները չբողոքեն հնամաշ, հաճախ փչացող, դխկդխկացող վերելակներից: Ակամա մտնում ես վերելակ, հետո ճռճռացող ձայներից ու ցնցումներից նույնքան ակամա էլ սկսում ես մտածել կյանքի ու մահվան մասին, նույնիսկ ամաչում ես, որ «մի բան լինի», կստացվի, որ` «ախր գիտեինք, որ վերելակը վատ է աշխատում, ինչի մտա մեջը…»: Կամ էլ մտածում ենք` փող ենք տվել, պիտի նստենք: Վերելակ «նստելը» դառնում է կամ անխոհություն, կամ քաջություն: Պարբերաբար տեղեկատվություն է ստացվում, որ այս կամ այն շենքում վերելակն արգելափակվել է, անհրաժեշտ են փրկարարներ, այս ինչ շենքի վերելակում մարդիկ են մնացել, անհրաժեշտ է օգնություն: Ի դեպ, ամենևին բացառություն չեն նորակառույց շենքների վերելակները:
Հիշեցնենք` այսօր ցավալի դեպք է գրանցվել. Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է, իսկ խցիկում հայտնաբերվել է մոտ 35 –ամյա քաղաքացու դի:
Խնդրի մասին տեղյակ են նաև պաշտոնյաները: Ոչ միայն պատճառով, որ իրենք էլ են օգտվում վերելակներից:
«Երևանում վերելակային տնտեսության վիճակն իսկապես մտահոգիչ է»,- ավելի վաղ, բայց կրկին վերելակային դեպքի հետ կապված, Panorama.am-ին ասել էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Այսպիսով` վերելակների վիճակը պաշտոնյաներին մտահոգում է, գումարներ են հատկացվում, համատիրությունները գումարներ են հավաքվում բնակիչներից, բայց կարծես «սելը տեղից չի շարժվում»:
Ի դեպ` բազմաբնակարան շենքերի բնակիչներին մեծ մասին հուզող խնդիրներից մեկի՝ վերելակների հիմնանորոգման նպատակով մայրաքաղաքի բյուջեից նախորդ տարի հատկացվել է 97 միլիոն 64 հազար դրամ:
Թե ինչ գումարներ են նախատեսվում վերելակների անխափան աշխատանքի համար, կտեղեկանանք երկուշաբթի:
Նախորդող հրապարակումներ՝
Վերելակն ընկել է. 35-ամյա քաղաքացին խցիկում հայտնաբերվել է մահացած
Փրկարարները վերելակի արգելափակումից դուրս են բերել երեխաների
Փոխքաղաքապետ. Վերելակները ֆիզիկական և բարոյական առումով մաշված են
Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել` քաղաքացին մեջը
Վերելակ նստելիս ուշադիր եղեք. Վերելակներում քաղաքացիներ են մնացել
Շարուրիում վերելակների մեծ մասի շահագործումն անվտանգ չէ, բայց մարդիկ օգտվում են դրանցից
Վերելակների վատ աշխատելու պատճառը ցածր ջերմաստիճանն է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում