Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մուտքի հիշատակության օրն է
Մեծ պահքի 34-րդ օրն է: Սբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մուտքի հիշատակության օրն է:
«Ընթերցվածք` Իմստ. 1.15-2.22, Միք. 7.7-10, Փիլիպ. 1.12-21, Մատթ. 16.24-28
Այսօր հայոց առաջին կաթողիկոս սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից տարվա մեջ առաջինն է, որ, ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի, նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում սբ Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների:
Ըստ պատմական աղբյուրների` սբ Գրիգորը որդին էր Անակ Պարթև իշխանի, որ սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, ինքը ևս սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին` Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում` դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու` Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն, շուտով տեղեկանալով Գրիգորի քրիստոնյա լինելու, ինչպես նաև նրա` արքայասպան Անակի որդին լինելու մասին, Տրդատ արքան չարչարանքների ենթարկելուց հետո Գրիգորին նետում է Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը:
Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրած իր ներբողում 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու սբ Հովհան Ոսկեբերան հայրապետը գրել է. «Հիշե´ք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը: Որ ապրում էր իժերի եւ քարբերի մեջ, որտեղ ո´չ զրուցակից կար, ո´չ վշտակցող բարեկամ, ո´չ օգնական, ո´չ մխիթարող և ո´չ ծառայող: Այլ համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին: Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն…»:
Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո սբ Գրիգորը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում` դառնալով քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած Մեծ Հայքի և Հայ Եկեղեցու առաջին հովվապետը:
Այսօրվա սուրբգրային ընթերցվածքն իր պատգամով հար և նման է օրվա խորհրդին, որովհետև այն մեզ ցույց է տալիս Հիսուսին հետևելու ճանապարհը. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն» (Մատթ. 16.24-25): Սբ Գրիգորը կամովի, հանուն Քրիստոսի սեփական անձն ու անձնականն ուրանալու և փոխարենը շնորհ և փրկություն գտնելու լավագույն օրինակն է տալիս մեզ:
Ճշմարիտ է Տիրոջ խոսքը, թե ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Որովհետև մարդու համար ավելի մեծ արժեք ու գանձ չկա այս աշխարհում, քան իր հոգին, որի փրկության համար պետք է անպայման սիրով հետևի Քրիստոսին` ուրանալով իր անձը: Այդ ժամանակ է, որ ձերբազատվելով երկրային կապանքներից, կարժանանանք փրկության և չենք դատապարտվի, երբ մարդու Որդին գա իր Հոր փառքով` հատուցելու մեզ ըստ մեր գործերի:
Այս օրը մեծարենք համաքրիստոնեական սրբին և, հայցելով նրա բարեխոսությունը Միածին Որդու առջև, ինքներս մոտ լինենք Աստծուն և պատրաստ` հակառակ բոլոր տեսակի չարչարանքների ու տառապանքների մեր խաչը կրելուն ու Նրան հետևելուն»,-ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Վա՜յ նրան, որ իր հորը կասի, թե` ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մորը, թե` ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ»
«Հարության հույսով գոտեպնդված`դարերի ընթացքում իրեն բաժին ընկած փորձությունները հաղթականորեն վերապրել է նաև հայ ժողովուրդը»
Մեծ պահք. «Աներկյուղ ապրենք մեր կյանքը»
Մեծ պահք. «Մեր ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը»
Մեծ պահք. «... մեր գործերում և ձգտումներում նմանվենք մանուկներին»
Մեծ Պահքի խորհրդանշական շղթայի Անիրավ դատավորի կիրակին
Սեբաստիայում նահատակված քառասուն սբ մանուկների հիշատակության օրն է
«Մեծ պահքի այս օրը մեզ համար մասնավոր հրավեր է մարդկային անարդարությունից դեպի Աստծու արդարություն»
Մեծ պահք. «...հիշենք նաև մեր կողքին գտնվողներին»
Մեծ պահք. Միջինք
Մեծ պահք. «... գալու է պատասխան տալու ժամանակը»
Մեծ պահք. «Իսկ ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում բաղձում, եթե ոչ` պաշտպանություն և ապահովություն»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի Տնտեսի կիրակին
Մեծ պահք. «Այսօր այդպիսի տեսանելի և աներույթ, մարմնավոր և անմարմին գողեր և ավազակներ վխտում են մեր հասարակության մեջ»
Մեծ պահք. «Ցավոք, մեր հասարակության մեջ այս ամենն առավել կամ նվազ չափով առկա է»
Մեծ պահք. «Իբրև քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները