Միջադեպեր՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ. «Ոստիկաններ, դուք դեկորացիա չեք այս հրապարակում»
Գյումրիի հանրահավաքի ժամանակ, երբ հայտարարվեց, որ պետք է ելույթ ունենա «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, միջադեպ տեղի ունեցավ։ Մի քանի երիտասարդ ձվեր նետեցին հավաքի մասնակիցների ուղղությամբ, այնուհետև փախան:
«Դուք դեկորացիա չեք այս հրապարակում, անցեք ձեր գործառույթներին, կարգ հաստատեք»,- ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը` դիմելով հրապարակում հավաքված ոստիկաններին:
Հիմնադիր խորհրդարանի անդամները կոչ արեցին իրենց կողմակիցներին չհետևել այդ երիտասարդներին ու շարունակեցին իրենց հանրահավաքը:
Ժիրայր Սեֆիլյանի ելույթից հետո հայտարարեցին, որ դանակահարել են «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին:
Լրագրողների հետ զրույցում Ժ. Սեֆիլյանն ասաց. «Չենք զարմանում, որ նման սադրանքներ եղան: Մեկ հոգի ֆիզիկական վնասվածք է ստացել, բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝
Հիմնադիր խորհրդարանը Գյումրիում է. «Օր առաջ երկրում ձևավորել յուրայինների պետություն»