««Հիմնադիր խորհրդարանի» դանակահարված անդամին այս պահին վիրահատում են»
Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ դանակահարված «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին այս պահին վիրահատում են: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
Ըստ նրա, Հրաչիկ Միրզոյանին շտապ բուժօգնության մեքենայով ձախ կողային հատվածում կտրող-ծակող վերքով տեղափոխել էին «Գյումրի» բժշկական կենտրոն:
«Բժիշկն ասաց, որ շտապ վիրահատության անհրաժեշտություն կա ու տարան վիրահատարան»,- ասաց Վ. Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որի ընթացքում միջադեպեր գրանցվեցին. նախ մասնակիցների, ելույթ ունեցողների վրա մի քանի երիտասարդ ձվեր նետեցին, այնուհետև հայտարարեցին, որ դանակահարել են Հրաչիկ Միրզոյանին:
«Հիմնադիր խորհրդարանից» հայտնում են, որ նախքան շտապ օգնության ժամանելը, Հրաչիկ Միրզոյանը ճանաչել է իրեն դանակահարող անձին։
Նախորդող հրապարակում՝
Միջադեպեր՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ. «Ոստիկաններ, դուք դեկորացիա չեք այս հրապարակում»
Հիմնադիր խորհրդարանը Գյումրիում է. «Օր առաջ երկրում ձևավորել յուրայինների պետություն»