Սահմանափակում` «Հիմնադիր խորհրդարանի»՝ Երևանի կենտրոնում երթ անցկացնելու վայրի նկատմամբ
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանի իրազեկումը՝ ապրիլի 20-ին և 21-ին ժամը 18.00-ից մինչև 22.00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Ի գիտություն է ընդունվել նաև ՀՀ քաղաքացի Վարուժան Ավետիսյանի կողմից ապրիլի 22-25-ը «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում հավաքի անցկացումը և սահմանվել է սահմանափակում հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի նկատմամբ՝ առաջարկելով երթն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց - «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։
Հիշեցնենք, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ «ռեժիմից ազատվելու համար» ապրիլի 24-ից սկսելու են հրապարակային պայքար:
«Որդեգրել ենք այնպիսի մարտավարություն, որը կկրի խաղաղ բնույթ: Մենք հասնելու են մեր նպատակին ժողովրդին մոբիլիզացնելու միջոցով»,- ասել է նա՝ հավելելով, որ ապրիլի 24-ին որևէ խժդժություն չեն անելու ոչ Երևանում, ոչ էլ այլ քաղաքներում, որևէ կերպ չեն խանգարելու կազմակերպվելիք միջոցառումներին, հարգելու են զոհերի հիշատակը, իսկ օրվա երկրորդ կեսին կսկսվի մոբիլիզացիան:
Նախորդող հրապարակում՝
Սեֆիլյան. Ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց, իսկ կվերադառնանք տուն ռեժիմից ձերբազատվելուց հետո (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները