«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները
Ամփոփվել է «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնը, որի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: Փառատոնի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Չորրորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը մեկնարկել էր փետրվարի 26-ին: Փառատոնի ժյուրին, որի կազմում են կինոռեժիսոր Միհրան Ստեփանյանը, կինոպրոդյուսեր Յուլյա Գրիգորյանցը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, արդյունքներն ամփոփեց մարտի 26-ին՝ մեկ ամիս շարունակ դիտելով webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 42 ֆիլմերը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում ունեցել են 23 000 դիտում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից (թվարկվածներն առաջին հինգ երկրներն են՝ ըստ դիտողների թվի):
««WEB ԾԻՐԱՆ» համահայկական օնլայն կինոփառատոնը եզակի հնարավորություն է ընձեռում սկսնակ կինոգործիչներին ցուցադրելու իրենց տաղանդը, գրավելու հանրության, ինչպես նաև ֆիլմարտադրողների ուշադրությունը և հետաքրքրությունը իրենց ստեղծագործությունների հանդեպ` ունենալով ինտերնետի հնարավորությունները որպես հիմնական գործիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեր երիտասարդ կինոգործիչներին մաղթում է հաջողություններ և ծրագրերի իրականացում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը, որի օպերատորը Մարտին Հովհաննիսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Էդգար Բաղդասարյանը: Գլխավոր մրցանակակիրը պարգևատրվել է 400 000 ՀՀ դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան