Հարցում. Հասարակությունն այդպես էլ չի իմանա Ավետիսյանների սպանության իրական պատճառները
Հայաստանի 1500 բնակչի 40 տոկոսն այն կարծիքին է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել, նրա հետ եղել է հանցախումբ:
«Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությունը մարտի 2-14-ը Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում անցկացրել է հեռախոսային հարցումներ: Սոցիալական հարցման արդյունքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցվածների 87 տոկոսի համոզմամբ, Վ. Պերմյակովը ձերբակալուﬕց հետո պետք է հանձնվեր հայկական կողմին:
Հարցվածների կեսից ավելին պատասխանելով հարցին, թե ովքե՞ր պետք է իրականացնեն Գյումրիում տեղի ունեցած
հանցագործության հետաքննությունը, ասել է՝ հայ և ռուս քննիչը համատեղ:
Հարցվածները պատասխանել են նաև հետևյալ հարցերին՝