ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել արտահերթ ընտրություններ. 1500 բնակչի կեսից ավելիի կարծիքն է
Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անհրաժեշտություն կա. այսպես է կարծում 1500 բնակչի 66 տոկոսը: Միաժամանակ հարցվածների 55 տոկոսը հնարավոր չի համարում նման սցենարը:
«Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությունը մարտի 2-14-ը Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում անցկացրել է հեռախոսային հարցումներ: Սոցիալական հարցման արդյունքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցվածների 20 տոկոսը հավանություն է տալիս ՀՀ նախագահի գործունեությանը, 15 տոկոսը՝ կառավարության, 13 տոկոսը՝ Ազգային ժողովի.
Հարցման մասնակիցների մեծամասնությունը տեղյակ է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի առճակատման մասին.
Հարցվածները պատասխանել են նաև հետևյալ հարցին.