Դյուրացում`դեսպանատներ բանկային հաշիվների մասին տեղեկանք ներկայացնելու գործընթացում. Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բանկի կողմից տրամադրվող ծառայությունների և հաճախորդների սպասարկման հարմարավետության շարունակական բարելավումը` հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին էականորեն խնայել ժամամանակ դեսպանատներին բանկային հաշիվների մասին հայտ ներկայացնելիս: Այս մասին հայտնում են բանկի մարքեթինգի վարչությունից:
Այսուհետև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բոլոր հաճախորդները բանկային հաշիվների շրջանառության և մնացորդի վերաբերյալ դեսպանատուն ներկայացնելու համար տեղեկանք կարող են ստանալ նաև լրացնելով online հայտ: Դրա համար անհրաժեշտ է բանկի ինտերնետային կայքի Օնլայն հայտեր բաժնում լրացնել «Հայտ դեսպանատան համար» ձևը:
Այս հնարավորության շնորհիվ հաճախորդը բանկ կարող է այցելել մեկ անգամ` միայն տեղեկանքը վերցնելու համար:
Դեսպանատներին բանկային հաշիվների մասին տեղեկանքը կարելի է ստանալ հայտի լրացման արդեն իսկ հաջորդ օրը` վճարելով համապատասխան սակագինը:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարով` բանկի հեռախոսային կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան