Սերժ Սարգսյանը և Առաջին տիկինը ներկա են գտնվել Վլադիմիր Սպիվակովի համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Համերգը տեղի է ունենում «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում