Սիբիրում անտառային հրդեհները նորանոր տարածքներ են ընդգրկում
Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը մի օրում ավելացել է 10 հազար հա-ով: Այսօր առավոտյան հայտարարվել է 95 անտառային հրդեհի մասին՝ 118,5 հազար հա ընդհանուր մակերեսով: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
77 անտառ հրդեհվում է Մերձբայկալյան երկրամասում, մնացածը Բուրյատիում են, Տիվայում, Իրկուստկի ու Կրասնոյարսկի շրջաններում:
Մեկ օրում հաջողվել է հանգցնել 65 խոշոր հրդեհ՝ 13,6 հազար հա մակերեսով, ևս 38-ը՝ մեկուսացվել են:
Այսօր հակահրդեհային ռեժիմը պահպանվում է Իրկուստկի երկրամասի ողջ տարածքում, Ալթայում, Տիվայում, Մերձբայկալյան երկրամասում, ինչպես նաև Բուրյատիայի 18 շրջաններում: Մի քանի շրջաններում էլ արտակարգ ռեժիմ է հայտարարված:
Պաշտոնական տվյալներով, այս տարվա ընթացքում 883 անտառային հրդեհ է գրանցվել՝ 247,6 հազար հա մակերեսով:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին