Բրուցելոզով հիվանդների վիճակը գնահատվում է բավարար. նախարար
Կոտայքի մարզում բրուցելոզով հիվանդների թիվը հասել է 19-ի և ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է նրանց անվճար բուժման գործընթացը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Հիվանդների թիվը հստակեցնելուց հետո բոլորի բուժումը կազմակերպվել է: Այժմ բուժում է ստանում 19 մարդ, եթե նմուշառումների արդյունքում այլ դեպքեր ևս արձանագրվեն, անպայման բուժումը կկազմակերպի: Բոլոր հիվանդների վիճակը ներկայում գնահատվում է բավարար»,- նշեց առողջպահության նախարարը:
Հարցին, թե ինչքանով է վտանգավոր հիվանդությունը, Ա.Մուրադյանն ասաց, որ եթե համապատասխան միջոցները ժամանակին ձեռնարկվեն, ապա որևէ խնդիր չի լինի:
Նախորդող հրապարակում`
Սոլակում բրուցելոզ է հաստատվել ևս 6 անձի մոտ
Բրուցելոզի դեպքեր Սոլակում. հիվանդը շփվել է իր գյուղատնտեսական կենդանիների հետ
Սոլակում հայտնաբերվել է բրուցելոզով հիվանդ 25 կենդանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան