Վազգեն Մանուկյան. Ապրիլի 24-ից հետո շարունակելու ենք ապրել, ինչպես ապրել ենք
«Այնպես չէ, թե ոչ մի բան չկա, հիմա այս ֆորումը պետք է ինչ-որ բան տա: Անընդհատ տեղի են ունենում գործընթացներ, որոնք քայլ առ քայլ մոտեցնում են ցեղասպանության ճանաչմանն աշխարհի կողմից, մյուս կողմից էլ այս ամեն ինչը համախմբում է մեր ժողովրդին ինչ-որ միասնական գաղափարների շուրջ»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մեկնարկից առաջ ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե այս ֆորումն ինչ ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում:
Պատասխանելով հարցին, թե տեսակետ կա, որ Հայաստանը չունի գործողությունների ճիշտ հաջորդականություն, և եթե օրինակ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Հայաստանը չունի հստակ ծրագիր, թե ինչ քայլեր է ձեռնարկելու՝ Վ. Մանուկյանը չհամաձայնեց՝ ասելով. «Այդպես չի, կան բազմաթիվ սցենարներ, այդ սցենարներից մեկնումեկը կգնա, երբեք չի լինում, որ բոլոր քայլերը մինչև վերջ հաշված են լինում»:
Հանրային խորհրդի նախագահի խոսքով, այն ինչ հիմա արվում է, պարտավոր ենք անել, թե ինչ հետևանքներ դրանք կունենան, հետո ինչ քայլեր կլինեն, դրա վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կան, ժամանակը ցույց կտա. «Իսկ ապրիլի 24-ից հետո շարունակելու ենք ապրել, ինչպես ապրել ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին