«Ներողություն եմ խնդրում՝ Ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեցող իմ ղեկավարների համար…»
«Ես այստեղ եմ այսօր, քանի որ իմ երկրի վարչապետերը Թուրքիայում են: Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժողովուրդները շատ անկեղծ և հոգատար մարդիկ են: Ես այստեղ եմ, որ հայ ժողովուրդը իմանա այդ մասին, որ մենք ձեզ հետ ենք և ամոթ ենք ապրում»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի Լեն Ուիքը, ով այցելել էր Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու մեկ ու կես միլիոն նահատակների համար:
Նա իր ձեռքին պաստառ ուներ, որի վրա նշված էր «Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժողովուրդների անունից ներողություն եմ խնդրում՝ Ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեղցող իմ ղեկավարների համար…»:
Նա նշեց, որ ավստրալիացի 34 հազար զինվոր զոհվել է Գալիպոլիում և իր երկրներում չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ վախենում են, որ Թուրքիան թույլ չի տա իրենց գնալ Գալիպոլի և հարգել իրենց զոհված զինվորների հիշատակը. «Թուրքան ասում է, եթե ճանաչեք, թույլ չենք տա, որ գաք այստեղ»:
Լեն Ուիքը նաև հայտնեց, որ գիրք է գրել, որը նվիրված է Հայաստանին և ցանկություն ունի դրա հիման վրա ֆիլմ նկարահանել և աշխարհին ասել, թե ովքեր են հայերը և ինչ պատմություն ունեն:
Ծիծեռնակաբերդում արված այլ զրույցներ՝
105 հոգի սեփական միջոցներով եկել ենք մասնակցելու. «Օգնության խաչ» հանձնախմբի անդամ
Շատ զորավոր զգացողություններով եմ այստեղ. Սալբի Նահապետյան
Միխայլով. Ծիծեռնակաբերդ են եկել ասորիներ աշխարհի տարբեր ծայրերից
Տասը երիտասարդներ Արցախից ոտքով հասան Ծիծեռնակաբերդ
Ղարաբաղյան պատերազմի վետերանները Ծիծեռնակաբերդի սյուները շրջապատեցին 100 մետր երկարություն ունեցող եռագույնով
Պահանջատիրության հետ միասին մենք պետք է հզորացնենք Հայաստանն ու Արցախը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը