105 հոգի սեփական միջոցներով եկել ենք մասնակցելու. «Օգնության խաչ» հանձնախմբի անդամ
«105 հոգի սեփական միջոցներով եկել ենք մասնկացելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»,-այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանից «Օգնության խաչ» հանձնախմբի անդամ Սոսի Մանուելյանը:
«Մենք պետք է շարունակենք մեր պարքարը մեր երկրի, մեր հողի համար: 100-րդ տարելիցից սկսած պետք է ավելի շատ պահանջենք: Աշխարհի շատ երկրներ ընդունել են և հիմա էլ շարունակում են ընդունել, ակտիվություն է նկատվում, իսկ այն երկրները, որվքեր դեռ չեն ընդունել, մենք հենց նրանց հետ պետք է շարունակենք մեր աշխատանքը, մինչև բոլոր երկրները ընդունեն և մեր իրավունքները վերականգնենք մեր կորցրած հայրենիքի նմատմամբ»,-նշեց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին Լիբանանում քայլարշավ է մենարկել, հազարավոր հայեր, նույնիսկ լիբանանցիներ, միացել են մեր պայքարին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը