Ղարաբաղյան պատերազմի վետերանները Ծիծեռնակաբերդի սյուները շրջապատեցին 100 մետր երկարություն ունեցող եռագույնով
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը: Միությունը հատուկ մտածված միջոցառում իրականացրեց՝ հուշահամաիր բերվելով միության 100 մետրանոց եռագույնը և շրջապատելով հուշահամալիրի 12 սյուները:
«Եռագույնը բերելուց հետո մենք հարյուր վայրկյան լռությամբ հարգեցինք նահատակների հիշատակը: Մենք ցանկանում ենք, որ վերջին անգամը լինի, որ մենք լռությամբ հարգենք մեր զոհերին: Հուսանք՝ ամբողջ աշխարհը կճանաչի և կխոսի դրա մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը:
Նա նշեց, որ իրավունքը պայքարով են նվաճում և իրենք անցել են դրա միջով. «Այսօր մենք ցանկանում ենք, որ արդարությունը խաղաղության մեջ հաստատվի, բայց եթե կարիք լինի արդարությունը բերել պայքարով և պատերազմով, դրան էլ ենք պատրաստ»:
Միության մյուս անդամները նշեցին, որ իրենք նահանջող չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա