Կրկնակի բնապահպանական միջոցառում Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում դեռ անցյալ տարի սկսված նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության մարզային մակապարտեզներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և բնապահպանական գաղափարների տարածումը այս տարի ևս շարունակվում է: Այս մասին հայտնում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մարքեթինգի վարչությունից:
Բանկը Կոշ գյուղում գտնվող Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրեց արևային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները:
Բացի այս արևային, էլեկտրախնայող սարքերը էականորեն կնվազեցնեն կենտրոնի ծախսերը, ինչպես նաև կապահովեն առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և վերականգնողական կենտրոնի աշխատակիցները մանկական վերականգնողական կենտրոնի տարածքում իրականացրեցին համատեղ գարնանային ծառատունկ, որի ընթացքում տնկվեցին 100 ծառ:
«Մենք շարունակում ենք արևային ջրատաքացուցիչների տեղադրման գործընթացը, որը սկսել էինք դեռևս անցյալ տարի: Հասարակությանը oրինակ ծառայելու համար արևային ջրատաքացուցիչների տեղադրումը սկսել էինք մեր մասնաճյուղերից:
2014 թ-ին ջրատաքացուցիչներ տեղադրեցինք 6 գյուղերի մանկապարտեզներում և նախակրթարաններում:
Այս անգամ որոշել ենք աջակցել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնին՝ գիտակցելով այստեղ բուժվող երեխաներին բուժական գործընթացների համար այդքան անհրաժեշտ տաք ջրի պահանջը:
Ջրատաքացուցիչները նաև թույլ կտան վերականգնողական կենտրոնին կրճատել տաք ջրի ստացման համար կատարվող ծախսերը և այդ գումարը ուղղել երեխաների այլ պահանջների բավարարմանը» նշում է Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ միանալ կարելի է հետևյալ հղումներով՝
www.acba.am
www.facebook.com/acbacreditagricolebank
www.twitter.com/acbacreditagricolebank
www.youtube.com/acbacreditadricolebank
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան