Նեպալում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 3218-ի
Նեպալում շաբաթ օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3218-ի, տուժածների թիվը կազմում է 6538։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք, շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) գրանցվել էր 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք:
Բնական աղետի հետևանքով առավել շատ տուժել է մայրաքաղաք Կատմանդուն, մասնավորապես քաղաքի պատմական կենտրոնը։ Փլուզված շինությունների շարքում է 1832 թ-ին կառուցված 62 մետր բարձրությամբ Դհարահա դիտաշտարակը, որն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Արտակարգ իրավիճակների արձագանքման, գնահատման և համակարգման ՄԱԿ-ի խմբի տվյալներով բնական աղետի տարածքում գտնվել է շուրջ 6,6 միլիոն մարդ։ Նշվում է, թե երկրաշարժը 1934 թ-ից ի վեր ամենաուժեղն է եղել Նեպալի տարածքում։ Այն ժամանակ բնական աղետի հետևանքով զոհվել էր 8,5 հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը