Նեպալը միջազգային հանրությունից օգնություն է խնդրում վրանների և հացահատիկի տեսքով
Նեպալի իշխանությունները միջազգային հանրությունից օգնություն են խնդրում: Նեպալը երկրաշարժից հետո վրանների և սնունդի կարիք ունի, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ այս պահին կան որոշ ապրանքատեսակներ, որոնց կարիքն իրենք չունեն:
«Մենք ստանում ենք ձուկ և մայոնեզ, ինչի՞ համար է դա մեզ պետք: Մեզ պետք է հացահատիկ, աղ ու շաքար»,-ասել է Նեպալի ֆինանսների նախարար Ռամ Շարան Մախատը:
Նրանք հայտարարել են, որ Նեպալին անհրաժեշտ է 400 հազար վրան: Ներկա պահին վրաններով ապահովված է 25 հազար մարդ:
Նախորդող հրապարակումներ՝
Նեպալում ԵՄ երկրների մոտ հազար քաղաքացի անհայտ կորած է
Նեպալում զոհերի թիվը հասել է 6204-ի
«Ինչպես տեսնում եք, նա հիվանդանոցում չէ». հրաշքով ողջ մնացած նեպալցի փոքրիկի մասին
Հրաշք Նեպալում. 4 ամսական երեխան կենդանի է մնացել ավերակների տակ (լուսանկարներ)
Նեպալում դեռահասին կենդանի են գտել 5 օր ավերակների տակ մնալուց հետո
Նեպալում զոհերի ու տուժածների թվում հայեր չկան
Եվրահանձնաժողովը 3 միլիոն եվրո կտրամադրի Նեպալին