Զիմբաբվեցի լրագրող. Արցախում ամեն բան աննկարագրելի գեղեցիկ է
«Պետք է ասեմ, որ այստեղ ընտրությունները դրական առումով զգալիորեն տարբերվում են իմ երկրում անցկացվող ընտրություններից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար Ստեփանակերտ ժամանած զիմբաբվեցի լրագրող Էնդրիու Մամբոնդիանին:
Պատասխանելով հարցին, որ միջազգային հանրությունը չի ճանաչում ԼՂՀ ընտրությունները, նա նշեց, որ դա առաջնային հարց չէ. «Կարևորը, որ ընտրություններն անցնեն արդար ու ազատ մթնոլորտում: ԱՄՆ-ն, օրինակ, մեզ մոտ անցկացվող ընտրություններն էլ չի ճանաչում»:
Էնդրիու Մամբոնդիանին մի քանի օր է, ինչ Ստեփանակերտում է: Նա իր խոսքում նշեց, որ հիացած է Արցախով` մարդկանցով, բնությամբ, գեղեցիկ կառույցներով:
«Այստեղ ամեն բան աննկարագրելի գեղեցիկ է` Շուշին, Գանձասարը»,- նշեց զիմբաբվեցի լրագրողը: Նա հույս հայտնեց, որ անպայման կրկին կլինի Արցախում. «Ընկերներս արդեն կատակում են, որ կարող եմ Զիմբաբվեում Արցախի ներկայացուցիչը լինել»: